Աննմանի և Ալիկի 3-րդ երեխայի՝ Տիգրանի մոտ հայտնաբերված առողջական խնդիրները, գլխիվայր շրջեցին ընտանիքի կենցաղն ու առօրյան։ Կյանքի համար մղվող պայքարը ավարտվեց 2021 թվականին․ Տիգրանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացավ: Տիգրանին կորցնելուց հետո ընտանիքում ծնվեց 5-րդ երեխան` Տիգրանուհին, որն ի ծնե առողջական խնդիրներ ունի: Ծնողների պնդմամբ, բժշկական հետազոտություններից հետո 2-ամյա Տիգրանուհուն վիրահատություն է առաջարկվել, սակայն արդեն պարտքերի ու վարկերի մեջ խրված ընտանիքը բժշկական ծախսերը հոգալու միջոցներ չունի: