42-ամյա Ռուդիկ Առուշանյանը կնոջ և 6 զավակների հետ, Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվելուց հետո ժամանակավոր կացարան է գտել Արմավիր քաղաքում: 2020 թվականից մինչ օրս Ռուդիկը չի կարողանում մոռանալ իր և ընատնիքի ապրած ցավն ու տեսածը. Հիշողություններն անընդմեջ այսելում և հանգիստ չեն տալիս ընտանիքի ոչ մի անդամի։ 6 անչափահաս երեխաների հայրը` Ռուդիկը արդեն Հայաստանի Հանրապետությունում, օր ու գիշեր աշխատելով փորձում է ընտանիքի օրվա հացը վաստակել: