• July 1, 2024

Ամարասի ճամփին

66-ամյա Սաիդան տարիներ առաջ Կոռնիձորից հարս գնաց Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաք,
պատկերացում չունենալով, որ օրերից մի օր կրկին բնակություն կհաստատի Հայաստանի Հանրապետությունում: Բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող այս կինն, Ամարասի վանք ուղևորվելու ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կորցրեց ամուսնուն, իսկ ինքը առողջական նոր խնդիրներ ձեռք բերեց: Այսօր արդեն Սայիդան դստեր և թոռան ընտանիքի հետ կյանքը շարունակում է Գյումրիում՝ վարձակալած տանը: