• August 3, 2024

Ժամանակ չմնաց

$ 5.00 DONATE NOW

Ալինան ամուսնու հետ Սարդարաշենում, վերականգնեց ամուսնու հայրական տունն ու արդեն պետք է ՝ վայելեինն իրենց ստեղծածը, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ստիպված եղան լքել գյուղը։ Ամեն ինչ կորցրած Ալինայի ու ամուսնու համար առաջնային դեր են խաղում 32-ամյա որդու՝ Լեռնիկի առողջական խնդիրները, որին ծնողները չեն կարողանում տանը միայնակ թողնել։ Ալինան ու Ալեքսեյը տեղեկանալով իրենց որդու առողջական խնդիրների մասին, որոշում կայացրեցին, որ երեխաններ այլևս չեն ունենա ու կբավարարվեն երկուսով, սակայն չէին պատկերացնում, որ մի օր կլքեն իրենց Սարդարաշենն ու իրենց տունը Գետաշենում հաստատված ընտանիքն ապրում է վարձակալական հիմունքներով ու Ալինան մեծ դժվարությամբ ցավը սրտում, բայց ժպիտը երեսին փորձում է պայքարել որդու և ամուսնու առողջական խնդիրների դեմ։