2018 թվականի հոկտեմբերի 23-ին եթեր հեռարձակվեց <<Յոթ երգ, մի վերք>> վերտառությամբ թողարկումը,
որտեղ Հայկանուշ Յակուբովան պատմեց իր սոցիալական խնդիրներից։ Հաղորդումից հետո Հայկանուշն ամուսնու հետ, որոշում կայացրեց վերադառնալ Արցախ, որտեղ նրանք ստացան իրենց երազանքների տունը, սակայն վայելել չհասցրեցին։ Այսօր Հայկանուշը եկել է երկրի թիվ մեկ թոք շոուի տաղավար պատմելու 8 երեխաներին միայնակ մեծացնելու դժվարությունների, ամուսնու հեռանալու պատճառների և այսօրվա անլուծելի թվացող խնդիրների մասին։ Մեր վերջին հանդիպումից անցել է արդեն 5 տարի ու իր կյանքում վերքերը միայն ավելացել են։