• January 11, 2025

Արարատը՝ Մելիքում

$ 5.00 DONATE NOW

Սոնյան ու Արարատը միջնորդի միջոցով ծանոթացան և միմյանց մեկ ամիս ճանաչելուց հետո միասին փախնելու որոշում կայացրին։ Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղում ամուսնական զույգը ընտանիք կազմեց և երեք երեխա ունեցավ, չպատկերացնելով նույնիսկ, որ մի օր իրենց ընտանիքը գաղթի ճանապարհն է բռնելու։ Այսօր արդեն Գրիգորյանների բազմադամ ընտանիքը կյանքը շարունակում է ժամանակավոր կացարանում՝ Արագածոտնի մարզի Մելիք գյուղում վարձակալած տանը, հույս ունենալով, որ օրերից մի օր հնարավորություն կունենան սեփական տանիքը ստեղծելու: