44-ամյա Աննա Կիրակոսյանը 44 օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում էր, երբ լսեց ամուսնու մահվան լուրը։ Թշնամու գնդակը չխոցեց, բայց պատերազմի ժամանակ և դրա հետևանքով տեղի ունեցած ավտովթարը դարձավ Աննայի և նրա զավակների ներկայիս ցավի պատճառը: Այսօր արդեն 6 երեխաների մայր Աննան երկու անչափահաս զավակների հետ կյանքը շարունակում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, պայքարելով զավակների ներկայիս խնդիրների լուծման և օրվա ապրուստի համար։