• January 11, 2025

Նորից բաժան

$ 5.00 DONATE NOW

37-ամյա Ռիտա Ազարյանցն իր 6 զավակներին ամուսնուց հեռու և առանց վերջինիս օգնության է մեծացնում: Ինչպես Ռիտան է ասում, ամուսինն իր և զավակների հանդեպ վերաբերմունքը փոխեց ու վատ շրջապատի ազդեցության տակ ընկավ, ծնողների մահից հետո: Շարունակական ծեծերից, վիրավորանքներից և դավաճանություններից հետո միայն, 6 երեխաների մայրը
բաժանվելու որոշում կայացրեց: 6 անչափահաս երեխաների մայրը սեփական որոշմամբ, ամուսնուց բաժանվեց և զավակների խնամքը իր ուսերին վերցրեց և չնայած ամուսնուց ունեցած պահանջներին, նրա նախկին կողակիցը ոչ մի պարտավորվածություն չվերցրեց իր ուսերին: