Երևանի Արաբկիր վարչական շրջանի հարևանները ահ ու դողով սպասում են փոստատարի ժամանմանը և նորից դատական գործեր ու դատարանի դռներ։ Նրանք պնդում են, որ տարիներ շարունակ դատարանի դռներին անցկացրել կրելով բարոյական և ֆինանսական կորուստներ։ 82-ամյա Դուստրիկ Գրիգորյանը շուրջ 20 տարի է դատական քաշքշուքի մեջ է Էմմա Կիրակոսյանի հետ, սակայն ամեն անգամ տարբեր պատճառներով։ 2018 թ օգոստասին Լիանա Պետրոսյանը Էմմա` Կիրակոսյանից վարձակալեց բնակարան և կողմերը միմյանց հետ կապեցին պայմանագիր, սակայն 3 ամիս էլ չէր անցել այդ օրից, երբ Լիանան ստացավ վտարման փաստաթուղթը։