Արարատի մարզի Դեղձուտ գյուղում ապրող Մարինե Ամիրզադյանն իր ապագա ամուսնուն Ռոբերտ Առաքելյանին հանդիպեց ատամնաբուժարանի ճանապարհին։ 10 տարի շարունակ Մարինե-Ռոբերտ ամուսնական զույգը ստիպված էր հաղթահարել երեխա չունենալու հանգամանքը։ 2007 թվականին վերջապես ընտանիքում լսվեց այդքան սպասված մանկան ճիչն ու այսօր արդեն Մարինեն ու Ռոբերտը 4 երեխաների ծնողներ են։