53-ամյա Մարիամ Թումասյանը 5 օրական էր, երբ մայրը մահացավ ու հենց նույն օրը նրան տեղափոխեցին մանկատուն։ 15 տարին լրանալուց հետո նրա հայրը և եղբայրը Մարիամին մանկատնից հետ վերցրեցին, սակայն, աղջիկն այդպես էլ չզգաց ընտանիքի ջերմությունը։ Ընտանիք գտնելու ակնկալիքով Մարիամը փորձեց կառուցել իր անձնական երջանկությունը։ Ամբողջ կյանքի ընթացքում տիկին Մարիամը փորձեց ստեղծել իր ընտանիքը, սակայն այդպես էլ չունեցավ։