Արևիկ Սահակյանի կյանքը լի էր փորձություններով, որոնք շարունակում են ուղեկցել նրան մինչ օրս։ Առաջին ամուսնու մահից հետո, տարիներ անց, նա հանդիպեց իր երկրորդ կողակցին, սակայն այս անգամ էլ՝ կյանքը դասավորել չստացվեց։ Այսօր 48-ամյա Արևիկը իր 14-ամյա դստեր՝ Սեդայի հետ ապրում է Արմավիրի մարզի Արազափ համայնքում։