52-ամյա Արամայիս Ավագյանը կյանքի 22 տարիները անցկացրեց կալանավայրում և հենց այդ տարիների ընթացքում էլ կորցրեց առաջին կնոջը, իսկ նրանց համատեղ երերեխան մնաց տատիկի խնամքին։ Կալանավայրից դուրս գալուց հետո Արամայիսը վերադարձավ հայրենի գյուղ՝ Գեղարքունիքի մարզի Փամբակ համայնք, որտեղ և հանդիպեց իրենից 17 տարի փոքր Կարինե Գրիգորյանին ու ամուսնացավ։ Այսօր Կարինեն ու Արամայիսը իրենց երեք երեխաների 11-ամյա Արտյոմի, 9-ամյա Գոռի և 3 տարեկան Էնդրիկի հետ ապրում են Լոռու մարզի Մեդովկա գյուղում։