Շենգավիթ վարչական տարածքի Արարատյան 81 տունը, որտեղ վարձակալությամբ ապրում են Թնգրյանները իսկական պատուհաս է դարձել տանտիրոջ ու վարդակալների համար։ 58-ամյա Մարիամ Թնգրյանի պնդմամբ մեկ ամիս վարձը չվճարելու պատճառով այսօր տան սեփականատերը հայհոյում ու վատ վերաբերմունքի է արժանացնում իրեն, ամուսնուն ու առողջական խնդիրներ ունեցող երկու որդիներին։ Ծնողների պնդմամբ սխալ պատվաստման հետեւանքով Թնգրյանների որդին Պողոսը չի կարողանում քայլել եւ նվազագույնս հոգալ իր պահանջները։