Շենավան համայնքում ապրող Եղիազարյանների 8 հոգուց բաղկացած ընտանիքի կյաքնը կարելի է բաժանել 2 մասի՝ մինչ 2012 թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցած դեպքը և դեպքից հետո։ Քարվաճառի Հարուրի ձոր կոչվող տարածքում տեղի ունեցած պատահարի հետևանքով Արթուր և Վարազդատ եղբայրները տարբեր աստիճանների կոտրվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց։ Զինծառայողներին տեղափոխող մեքենան գլորվել էր ձորը, որի հետևանքով մահացել է 4 զինծառայող։ Այդ օրվանից հետո Արթուրը չի քայլում։