Լիբանանի Հանրապետությունում ծնված Մարալ Մելիքյանը հինգ տարի առաջ եկավ Հայաստան, որտեղ նրան սպասում էին նոր դժվարություններ։ Վերջինիս պնդմամբ ինքը հենց այստեղ է ցանկանում նոր կյանք սկսել։ Մարալը համակերպվել է, որ միայնակ է։ Նա չի էլ հիշում, թե վերջին անգամ երբ է տեսել իր հարազատներին ու երեխաներին։ Արդեն մի քանի ամիս է 52-ամյա Մարալը ապրում է Երևանի Զաքյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում։