Տարիներ առաջ սոցիալական խնդիրների պատճառով Սիրվարդ Կռոյանը իր երկու երեխաներին հանձնեց մանկատուն: Սիրվարդի խոսքերով, ավելի լավ էր երեխաներն ապրեին մանկատանը, քան սովամահ լինեին։ Չստացված հարաբերություններից հեռու Սիրվարդը որոշեց նոր կյանք սկսել: Անցյալում կատարած քայլերը մինչ օրս հետապնդում են 54-ամյա Սիրվարդին: