Հասմիկ Հարությունյանը 25 տարեկանում ընտանիք կազմեց Արսեն Մնացականյանի հետ: Փոքր ընտանիքում մեծացած Հասմիկը հարս գնալով բազմանդամ ընտանիք, բախվեց իր համար նոր ու անծանոթ խնդիրների: Դեռ առաջնեկով հղիության ընթացքում Հասմիկը վախենում էր, որ այն առողջական խնդիրները, որը նա ժառանգել է ծնողից, կանցնեն նաև իր երեխաններին ։ Սևան քաղաքում գտնվող կիսախալխուլ տան մեջ այսօր Հասմիկն ու Արսենը մեծացնում են իրենց 3 երեխաններին։