Տարիներ շարունակ Սեյրան Մելիքյանը ընտանիքի հետ ստիպված էր տեղից տեղ տեղափոխվել, իրնն ունենալու հույսով աշխատել, սակայն միշտ կանգնել է կոտրած տաշտակի առաջ: Այսօր արդեն 55-ամյա Սեյրանը ընտանիքի հետ ապրում է Լոռու մարզի Շահումյան գյուղում: Չնայած առողջական խնդիրներին, շարունակում է աշխատել ու հոգալ ընտանիքի հոգսերը։