Երևանի Աջափնյակ համայնքի տներից մեկում կողք կողքի ապրում են 3 տարբեր կենցաղավարություն ունեցող ընտանիքներ։ Տարիններ շարունակ Գրիգորյանները դուռ դռանն ապրելով մտածում են, թե ով պետք է իրենցից զիջումների գնա ու առաջինը լքի տունը։ Նորայրի պնդմամբ ամենօրյա վեճերի պատճառով է, որ նրա առողջական խնդիրները խորացան, իսկ անախորժությունները տարիներով ձգվում են ու գնալով ավելանում։