Մի քանի տարի է 58-ամյա Ամալյա Թումանյանը կորցրել է հանգիստը: Ամուսնու մահից հետո, տիկին Ամալյայի խոսքերով, ինքը հայտնվել է կոտրած տաշտակի առաջ: Տարիներ շարունակ ամեն ինչ արել է Ալբերտի առաջին ընտանիքի և այդ ընտանիքում ծնված երեխաների համար, սակայն այսօր նրանք հոր մահից հետո Ամալյային տանից հանեցին դուրս։ Ամուսնու կտակը մինչ օրս չտեսած Ամալյան նրա ժառանգներից իր բաժինն է պահանջում: