• December 20, 2019

Առաջ դեպի հետ 2

$ 5.00 DONATE NOW

Չդիմանալով ամուսնու մեղադրանքներին 2019 թվականի փետրվարին, 45-ամյա Գայանեն Եդիգարյանը փախավ տանից իր հետ տանելով 4 երեխաներից 3-ին: Ամուսինը Տիգրան Շիրինյանը կասկածելով կնոջը՝ Գայանեին դավաճանության մեջ, սկսեց իր մեթոդներով փաստեր հավաքել նրա դեմ: Ամուսնու կասկածներին և մեղադրանքներին ի պատասխան Գայանեն քայլեր ձեռնարկեց և օգնեց Տիգրանին փաստեր հավաքել իր դեմ: Կինը ամուսնուն է մեղադրում, ամուսինը՝ կնոջը: Այսօր նրանք ապրելով իրարից հեռու կրկին իրար հանգիստ չեն թողնում: