Մեկ ամիս տևած հեռախոսազրույցներից հետո, Վարդուհի Սարգսյանը տեղեկացավ, որ զրուցակիցը՝ Հովհաննեսը գտնվում է անազատության մեջ։ Վարդուհին իր մեջ ուժ գտավ և հենց կալանավայրում ամուսնացավ Հովհաննեսի հետ։ Կալանքը կրելուց և ազատության մեջ հայտնվելուց հետո երիտասարդ զույգը որոշեց նոր կյանք սկսել։ Արդեն 8 տարի է ինչ Վարդուհին ու Հովհաննեսը դժվարությամբ մեծացնում են իրենց երեխաններին, բայց ծնողներն ավելի անհանգստացած են Սվետլանայի առողջական խնդիրներով։