Ամուսիններ Անուշն ու Սահակը տարիներ առաջ հեռացան ամուսնու հայրական տանից, կրկին վերադառնալու ցանկությամբ: Հայրական տնից ժամանակավոր հեռանալու որոշումը փոխեց Սարգսյանների կյանքը։ Ավելի լավ կյանքի մասին Սահակի պատկերացումները այդպես էլ երազանք մնացին: 2014 թվականին գործատուի տարածքում տեղի ունեցած հրդեհը իր հետևաքները թողեց ընտանիքի կյանքում: Հրդեհի պատճառով իրենց ունեցած միակ տունը ստիպված եղան վաճառել: Երկու անչափահաս զավակների ծնողները տեղից տեղ տեղափոխվելով այժմ ապաստան են գտել Լոռու մարզի Հալավար գյուղում: