Համատեղ կյանք սկսելու համար Քրիստինեն և Մուշեղը ստիպված եղան սպասել 8 տարի։ Այսօր արդեն 4 երեխաների ծնողները փորձում են հաղթահարել առօրյա խնդիրները։ Մուշեղն այսօր չի կարողանում աշխատել՝ առողջական խնդիրների պատճառով։ 6 հոգանոց ընտանիքը այսօր չունի հիմնական բնակության վայր, երեխաները հաճախ քաղցած են մտնում անկողին։