Տարիներ առաջ Սամվելը մոր՝ տիկին Շահանդուխտի խնդրանքով ու նախաձեռնությամբ ընտանիք կազմեց Աննայի հետ։ Վերջինս արդարացրեց սկեսուրի թոռնիկին տեսնելու և ամուսնու շատ երեխաներ ունենալու սպասելիքները։ Բարսեղյանների ընտանիքում Սամվելի 5 երեխա ունենալու ցանկությունն իրականացավ, բայց միաժամանակ իր հետ բերեց մի շարք դժվարություններ։ Սամվելն ու Աննան այսօր փորձում են ամեն ինչ անել, որ երեխաները ոչ մի բանի կարիք չունենան։