Մեկը մյուսի առողջական խնդիրները անտեսելով Արթուրն ու Սյուզաննան հանդիպեցին իրար և որոշեցին ընտանիք կազմել։ Այսօր նրանք միասին խնամում են իրենց 3 երեխաներին։
Ընտանիքի հայրը անում է ցանկացած աշխատանք, որպեսզի կարողանա հոգալ ընտանիքի հոգսերը, սակայն օր օրի նրա վիճակը վատթարանում է։ Ամենաչնչին խնդիրներից նրա նյարդային համակարգը խանգարվում է։ Նրա կինը, չնայելով իր առողջական խնդիրներին, ամուսնուն օգնում է իր ուժերի չափով, և միասին փորձում են ելքեր գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
Ընտանիքի երրորդ չափահաս անդամը՝ Սյուզաննայի մայրը ևս ունի հոգեկան առողջության խնդիրներ, սակայն ինչով կարողանում է օգնում է դստեր ընտանիքին։