Գայանեի ու նրա երկրորդ կողակցի՝ Ֆելիքսի հարաբերությունները այնքան են լարվել, որ նա պահանջում է, որ Գայանեն ու իր աղջիկը հեռանան իր տնից։ Մյուս կողմը ևս ցանկանում է օր առաջ լքել այդ բնակարանը, սակայն նրանք չեն գնում այդ քայլին, քանի որ ուրիշ մնալու տեղ չունեն։
Վեճերը սկզբում Գայանեի համար թվում էին կենցաղային, սակայն օր օրի Ֆելիքսի վերաբերմունքը նրա ու իր աղջկա հանդեպ անմարդկային է դառնում։ Ֆելիքսը նույնիսկ հարցերը փորձում է լուծել բռունցքներով, սակայն Գայանեն այլևս չի պատրաստվում հանդուրժել այդ վերաբերմունքը։