Կարեն և Արսեն Գյուլումյանները մոր մահից հետո մնացել են մենակ ու գրեթե առանց տանիքի։ Երկուսն էլ ունեն առողջական խնդիրներ։
Ամեն բան բարդացավ այն ժամանակ, երբ Կարենը իր մեքենայով վթարի ենթարկվեց։ Դրա հետևանքով Կարենի առողջական խնդիրներին ավելացան նորերը։ Նրա միակ օգնողն ու խնամողը նրա եղբայրն է՝ Արսենը։
Եղբայրները ապրում են Բյուրեղավանի հանրակացարանում։ Մոր մահից հետո նրանք ցանկանում են իրենց հանրակացարանային սենյակը սեփականաշնորհել, սակայն ոչ մի կերպ չի ստացվում։ Համայնքապետարանը պնդում է՝ դա հնարավոր կլինի անել այն ժամանակ, երբ լուծվեն փաստաթղթերի հետ կապված բոլոր խնդիրները։