Հարազատ քրոջ ու մոր հետ վեճերի պատճառը իր ամուսնությունն էր։
Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Նունեն դեմ գնաց իր ընտանիքի անդամներին և ամուսնացավ Անդրանիկի հետ։ Նրանց ամուսնության արարողությունը հեքիաթի էր նման, սակայն նրանց հետագա կյանքը այդպես էլ չվերածվեց հեքիաքի։ Նունեն պնդում է՝ իր մայրն ու քույրը չեն թողնում, որ նրանք երջանիկ լինեն։ Նրա մոր խոսքով էլ նրա ամուսինն է Նունեին տրամադրում իր և քրոջ դեմ։
3 անչափահաս երեխաների հետ Նունեն ու Անդրանիկը տունը կորցնելու վտանգի առաջ են։ Այդ պատճառով էլ Նունեն պահանջում է հայրական տնից իրեն հասանելիք գումարի մանսաբաժինը։ Նրա հարազատները չեն հրաժարվում այդ գումարը վճարելուց, սակայն նրանց ժամանակ է պետք, իսկ Նունեն ու Անդրանիկը դրա կարիքը ունեն հիմա։
Խնդիրներով եռանկյունու անկյունները գնալով սրանում են, իսկ հարցերը իրենց պատասխանները այդպես էլ չեն ստանում։