Ծնողներից հեռու՝ մանկատանը, մեծացած Գոհարի կյանքում տեղի ունեցած իրադարձությունները նրա ընկերուհուն՝ Մարգարիտին, ստիպեցին երջանկություն փնտրել ընկերուհու համար։ Եվ նախապես պլանավորած հանդիպումը հիմք հանդիսացավ նոր ընտանիք կազմելուն։ Սերգոն և Գոհարը, Մարգարիտի միջնորդությամբ, հանդիպեցին իրար, սիրահարվեցին, 1ամիս շփվեցին ու որոշեցին ընտանիք կազմել։ Նրանց անգամ չխանգարեց Գոհարի նախկինում ունեցած ամուսնության փորձն ու 2 երեխաները։ Զույգը այսօր ունի 1 տարեկան տղա, սակայն ընտանիքի տարրական պայմանների բացակայության պատճառով նրանք չեն կարողանում խնամել 1 տարեկան Սերգեյին։