Աղասին Երևանում ոչ բարեկամ ուներ, ոչ էլ մնալու տեղ, բայց նա այնուամենայնիվ որոշեց լքել հայրենի քաղաքը՝ Գյումրին, ու տեղափոխվեց Երևան։ Առանց աշխատանքի ու պայմանների Աղասին մի կերպ է պահպանում իր գոյությունը։ Նա ունի առողջական խնդիրներ։ Նրա ինքնազգացողությունը հաճախակի է վատանում և պարբերաբար հայտնվում է հիվանդանոցում։ Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չի կարողանում ստանալ լիարժեք բուժում։ Մի անգամ էլ հարևաններն են նրան հետ պահել, որպեսզի ինքնասպանություն չանի։ Աղասիին օգնության ձեռք է մեկնել բարեգործական ճաշարաններից մեկը։ Նրանք ապահովում են Աղասիի նախաճաշը, մնացած դեպքում էլ հարևաններն են նրան օգնում։