• April 13, 2020

Խամրած երազանքներ

$ 5.00 DONATE NOW

12 հոգով մեկ ընտանիքում, որից 7-ը անչափահաս երեխաներ են:

27-ամյա Մարիաննան իր 5 երեխաների հետ ապրում է հայրական տանը, քանի որ նրա տարբեր ժամանակների կողակիցները լքել են նրան: Տան պայմանները, որտեղ ապրում է 7 անչափահաս երեխա սարսափելի են: Ընտանիքը ծանր ֆինանսական վիճակում է: Լինում են օրեր, որ երեխանները սովից լացում են, սնունդ լինելու դեպքում էլ փորձում են այնպես բաժանել, որ բոլորին մի փոքր բաժին հասնի: Մարիաննան ասում է, որ պարբերաբար հղիանալու պատճառները այլ են: Նրա խոսքով մայրը իրեն ստիպում էր երեխա ունենալ, որ կարողանան ծնված երեխայի նպաստով փակել ընտանիքի պարտքերը:

Այսօր տաղավարում Մարիաննան խոսում է անմարդկային պայմաններում մեծացող երեխաների առողջական խնդիրների և խամրած երազանքների մասին: