Մովսիսյան ընտանիքի համար տղա առաջնեկի ծնունդը մեծ ուրախություն էր, բայց այն ընդհատվեց, երբ երեխայի մոտ եղած հենաշարժողական խնդիրը բացահայտվեց։ Բժիշկները առողջական խնդիրը կապում էին գենետիկայի հետ, ինչի համար էլ Ռուբիկը 3 տարեկանում հանձնել է գենետիկական անալիզներ։ Հիմա Ռուբիկը 15 տարեկան է։ Հաշվի առնելով, որ տղան չի կարողանում հաճախել դպրոց, նրա դասերը կազմակերպվում են տանը և նա ունի գերազանց առաջադիմություն։
Անահիտն ու Վարազդատը իրենց տղայի մոտ ախտորոշված խնդրից հետո, ավելի զգուշորեն էին մոտենում երեխա ունենալու փաստին ու ընտանիքի երկրորդ տղա երեխան ծնվեց բացարձակ առողջ, սակայն աղջկա հարցում հետևանքը կրկնվեց ու ընտանիքը կրկին վերապրեց այդ անտանելի ցավը։ Հիմա Ռուբիկն ու Էվան չեն հաճախում ֆիզիոթերապիայի հատուկ դասընթացների , սակայն ընտանիքի մայրը ամեն օր, առանձին-առանձին ապահովում է երեխանների մարզումները տան պայմաններում։