2018 թվականի մարտի 20- ին Վլադիմիր Ոսկանյանին հայտնեցին, որ մայրը` Գոհար Եղինյանը, վրաերթի է ենթարկվել և գտնվում է հիվանդանոցում։ Ոսկանյանների խոսքերով վրաերթի ենթարկած անձը հրաժարվում է իր պարտականություններից և անգամ իրենց է մեղադրում պատահարի համար։Գոհարի առողջական խնդիրների վատթարանալուց հետո վեց հոգանոց ընտանիքը հայտնվել է ծանր սոցիալական վիճակում։