13 տարեկանում Վրեժ Կարապետովը կորցրեց ամենաթանկ մարդուն՝ մայրիկին։ Կենսաբանական հորը երբեք չի տեսել։ Մոր՝ Էլմիրայի մահից հետո տղան տեղափոխվեց մորաքրոջ՝ Մարինայի ընտանիքի հետ ապրելու։ Խաչիկը հարազատ զավակի պես ընդունեց Վրեժին։ Ամուսիններն ամեն ինչ անում են, որպեսզի 16-ամյա Վրեժը իրեն հարազատ զգա մորաքրոջ ընտանիքում։