• July 23, 2020

Ամփոփում N1:2020

Երկրում հաստատված արտակարգ իրավիճակով պայմանավորված շատ անապահով ընտանիքներ չեն կարողանում աշխատել, հետևաբար նաև չեն կարողանում իրենց ընտանիքին ապահովել համապատասխան պայմաններով։

Տեսնելով ստեղծված իրավիճակից տուժած ընտանիքների կարգավիճակը ու չխախտելով «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման որդեգրած սկզբունքը, մենք շարունակեցինք օգնել կարիքն ունեցող ընտանիքներին: Արտերկրում ապրող մեր հայրենակիցների օժանդակության ու հոգատարության նաև հաղորդման փորձագետների հանգանակությունների ու մասնագիտական աջակցությունների շնորհիվ տաղավարում հայտնված ընտանիքները կարողանում են ստեղծված իրավիճակից ելքեր գտնել։

Այս անգամ մեր համագործության արդյունքում շուրջ 90 ընտանիք ստացավ առաջին անհրաժեշտության սննդամթերք ու խնամքի պարագաներ։

Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317, կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝ https://www.facebook.com/Kisabac.Lusamutnerhttps://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ