Նոր տաղավարով ու նոր գաղափարներով «Կիսաբաց Լուսամուտներ» թոք շոուն շարունակում է իր գործունեությունը։ Հաղորդման գլխավոր նպատակն է օգնել կարիքավոր ընտանիքներին ու խոսել իրենց խնդիրների մասին բարձրաձայն։ Ուստի հաղորդման ստեղծագործական խումբը փորձագետների հետ միասին մշակել ու իրագործում են #արտակարգ_օգնություն նախագիծը։ Դրա շրջանակում մեր հաղորդման շահառուները ստանում են 1 ամսվա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ նպարեղեն, բանջարեղեն, պահածոյացված մթերքներ, նաև ախտահանման միջոցներ, որոնք հեռու կպահեն մեր շահառուներին հնարավոր բոլոր վարակներից։ Այս ամենը ունի մեկ նպատակ՝ ստեղծել բոլոր միջոցները, որպեսզի մարդիկ մնան տանը և հնարավորին քիչ շփում ունենան արտաքին աշխարհի հետ, քանի որ կորոնավիրուսը նոր թափով տարածվում է ամբողջ աշխարհով։
Այս անգամ փորձագետներն ու ստեղծագործական խումբը օգնությունը տվեցին «Փոխադարձ պահանջ» վերտառությամբ հաղորդման հերոսներին։ Եթե ցանկանում եք օգնել այս ընտանիքին կարող այն անել մեր կայքի միջոցով՝ օնլայն տարբերակով։ Վստահ եղեք, որ Ձեր նվիրատվությունը կծառայի իր նպատակին։
Եթե ցանկություն ու հնարավորություն ունեք միանալու #արտակարգ_օգնություն նախագծին, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝ https://www.facebook.com/Kisabac.Lusamutner,
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/ ։
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ