26-ամյա Ալլա Հակոբյանը պնդում է, որ իր ընտանիքը քանդվեց ամուսնու՝ Սլավիկի թեթև ձեռքով: Ամուսնուց հեռու Ալլան փորձում է նոր կյանք սկսել ու ապրել հանուն զավակների: Ամուսնուց հեռու Ալլայի երեք անչափահաս երեխաների համար օրվա հացի խնդիրը անլուծելի է դարձել։ Կուտակած պարտքերի պատճառով նրանց առաջ փակ են համայնքի բոլոր խանութների դռները: