Թեհմինե Կոստանյանը և Վալերիկ Պողոսյանը իրենց տարիների աշխատանքով ու գումարը կուտակելով կարողացան Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում երկու տնակ գնել։ Աշխատանք չունենալու պատճառով Վալերիկն ընտանիքի հետ տեղափոխվեց Զովունի գյուղ, որտեղ նրան տրամադրեցին նաև կացարան։ Թեհմինեն իր հնարավորությունների սահմանում փորձում է կանգնել ամուսնու կողքին, որպեսզի միասին կառուցեն իրենց ապագան։ Ամուսինների միակ նպատակը տանիք ունենալն է։ Կացարանի խնդիրն այնքան է նրանց անհանգստացնում, որ մոռացել են նույնիսկ երեխանների կրթության մասին։