Այն ժամանակ, երբ Գայանեն չուներ իր անձնական կյանքն ու ընտանիքը, նա ամբողջությամբ նվիրվել էր եղբորն ու նրա զավակներին։ Անչափահաս երեխաների մայրը թողել էր նրանց ու հեռացել՝ մոռանալով երեխաների ու ամուսնու գոյության մասին։
Հիմա Գայանեն ունի իր ընտանիքը և երեխան, բայց նա ու իր ամուսինը տարբերություն չեն դնում երեխաների միջև ու բոլորի համար անում են իրենց հնարավորությունների առավելագույնը, բայց նրանց կացարանը վատ վիճակում է ու հաճախ երեխաները գիշերները վախից չեն քնում, պատճառը՝ տանը հաստատված առնետներն են։