redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Այն ժամանակ, երբ Գայանեն չուներ իր անձնական կյանքն ու ընտանիքը, նա ամբողջությամբ նվիրվել էր եղբորն ու նրա զավակներին։ Անչափահաս երեխաների մայրը թողել էր նրանց ու հեռացել՝ մոռանալով երեխաների ու ամուսնու գոյության մասին։
Հիմա Գայանեն ունի իր ընտանիքը և երեխան, բայց նա ու իր ամուսինը տարբերություն չեն դնում երեխաների միջև ու բոլորի համար անում են իրենց հնարավորությունների առավելագույնը, բայց նրանց կացարանը վատ վիճակում է ու հաճախ երեխաները գիշերները վախից չեն քնում, պատճառը՝ տանը հաստատված առնետներն են։