Արդեն մեկ ամիս է ինչ երկու երեխաների ու առողջական խնդիրներ ունեցող կնոջ հետ Գագիկը տեղափոխվել է Խարբերդ և ապրում է քրոջ տանը։ Մեր նկարահանող խումբը այցելեց Գագիկի և Գայանեի նոր ապրելավայր։ Տունը որտեղ այս պահին ապրում է ընտանիքը մեղմ ասած չի տարբերվում նախորդ բնակարանից՝ ոչ կոմունալ հարմարություններով, ոչ հարմարավետությամբ և ոչ էլ մաքրությամբ։ Նման պայմաններում մեծանում են երկու անչափահաս երեխաները։ Գագիկը հիմնական աշխատանք չունի և աշխատածն էլ չի բավականացնում ոչ սննդի համար և ոչ էլ հագուստի: Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամը այդ հարցը փորձեց լուծել՝ սննդամթերք հատկացվեց ընտանիքին, որը երկար ժամանակ կբավականացնի, ինչպես նաև երեխաներին համար հագուստներ տրամադրեց:
Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝
https://www.facebook.com/Kisabac.Lusamutner
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ
Կարդալ պատմությունը՝