redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Արդեն մեկ ամիս է ինչ երկու երեխաների ու առողջական խնդիրներ ունեցող կնոջ հետ Գագիկը տեղափոխվել է Խարբերդ և ապրում է քրոջ տանը։ Մեր նկարահանող խումբը այցելեց Գագիկի և Գայանեի նոր ապրելավայր։ Տունը որտեղ այս պահին ապրում է ընտանիքը մեղմ ասած չի տարբերվում նախորդ բնակարանից՝ ոչ կոմունալ հարմարություններով, ոչ հարմարավետությամբ և ոչ էլ մաքրությամբ։ Նման պայմաններում մեծանում են երկու անչափահաս երեխաները։ Գագիկը հիմնական աշխատանք չունի և աշխատածն էլ չի բավականացնում ոչ սննդի համար և ոչ էլ հագուստի: Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամը այդ հարցը փորձեց լուծել՝ սննդամթերք հատկացվեց ընտանիքին, որը երկար ժամանակ կբավականացնի, ինչպես նաև երեխաներին համար հագուստներ տրամադրեց:
Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝
https://www.facebook.com/Kisabac.Lusamutner
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ
Կարդալ պատմությունը՝