• March 1, 2021

Որտեղ դու, այնտեղ ես

$ 5.00 DONATE NOW

Ոստիկանական զորքերում ծառայող եղբայրներ՝ Արմենը և Լևոնը, պատերազմի հենց առաջին օրերին  որոշում կայացրեցին՝ ինչ էլ լինի միշտ միասին են լինելու: Սասունիկ գյուղում բոլորն են ճանաչում Արմեն և Լևոն եղբայներին, իսկ նրանց մայրը՝ Թամարան մեծ հպարտությամբ է հիշում զավակների մանկությունն ու պատմում, որ եղբայրները միշտ մի  անբաժան են եղել: Նոյեմբերի 10-ից Աթանեսյանների ընտանիքը սկսեց եղբայրների որոնման աշխատանքները, հույսը վերածվեց ցավի այն ժամանակ, երբ իմացան, որ երկու եղբայրներն  էլ զոհվել են: 2020 թվականին վերսկսված պատերազմը հայ ժողովրդից խլեց ապրելու հույսը, բաժանելով այն հազարավոր մասնիկների։ Այդ մասնիկներից երկուսը Աթանեսյան ընտանիքի 2 զավակներն էին, որոնք այդպես էլ տուն չեկան: