redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Ոստիկանական զորքերում ծառայող եղբայրներ՝ Արմենը և Լևոնը, պատերազմի հենց առաջին օրերին որոշում կայացրեցին՝ ինչ էլ լինի միշտ միասին են լինելու: Սասունիկ գյուղում բոլորն են ճանաչում Արմեն և Լևոն եղբայներին, իսկ նրանց մայրը՝ Թամարան մեծ հպարտությամբ է հիշում զավակների մանկությունն ու պատմում, որ եղբայրները միշտ մի անբաժան են եղել: Նոյեմբերի 10-ից Աթանեսյանների ընտանիքը սկսեց եղբայրների որոնման աշխատանքները, հույսը վերածվեց ցավի այն ժամանակ, երբ իմացան, որ երկու եղբայրներն էլ զոհվել են: 2020 թվականին վերսկսված պատերազմը հայ ժողովրդից խլեց ապրելու հույսը, բաժանելով այն հազարավոր մասնիկների։ Այդ մասնիկներից երկուսը Աթանեսյան ընտանիքի 2 զավակներն էին, որոնք այդպես էլ տուն չեկան: