• March 26, 2021
  • Հովտաշեն

Թալանից հետո:Օգնություն

Հովտաշեն գյուղում 3 երեխաների ու կնոջ հետ ապրում է Աշոտ Սիմոնյանը։ 2009թ. թալանեցին Աշոտին պատկանող խանութը և այդ օրվանից սկսած ընտանիքը հայտնվել է վատ վիճակում: Գողությունից անցել է 10 տարի, սակայն մինչ օրս գողերը հայտնաբերված չեն: Ընտանիքը ապրում է նպաստի հույսով։Գայանեի խոսքով, երեխաներն արդեն մեծացել են, հոգսերն էլ շատացել։ Գայանեն նպատակ ունի ջերմոց ստեղծել, սակայն գումար չունենալու պատճառով չի կարողանում նպատակն իրականացնել։ Արտերրկում բնակվող մեր հայրենակիցները տեսնելով հաղորդումը, որոշեցին օգնել և  մի փոքր թեթևացնել ընտանիքի հոգսը՝ նրանց համար  սննդամթերք ուղարկելով:                                                      Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝

https://www.facebook.com/Kisabac.Lusamutner

https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ

Կարդալ պատմությունը՝

Թալանից հետո