redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170Տարիներ առաջ Արտաշատ քաղաքի բնակիչը փորձել էր պայթեցնել քաղաքում գործող բանկերից մեկը, քանի որ բանկը իրենցից պահանջում էր վաճառել բնակարանը: Ոստիկանները պարզել են, որ զանգահարողը Հովտաշեն գյուղի բնակիչ, 3 անչափահաս երեխաների հայր Աշոտ Սիմոնյանն է, որին անմիջապես ձերբակալել են: Աշոտի կնոջ` Գոհար Պողոսյանի խոսքերով, հոգեկան ապրումների եւ այլ ելք չունենալու պատճառով նա անգամ պատրաստվում էր վնասել իր ընտանիքին։ Սիմոնյանների ընտանիքն ունեցել է սեփական խանութ, որի հետագա գործունեությունը զարգացնելու նպատակով բանկից վարկով գումար են վերցրել: Աշոտը պատմում է 2009թ. գողերը թալանել են իրենց խանութը։ Այդ օրվանից սկսած ընտանիքը հայտնվել է վատ վիճակում: Խանութի գողության դեպքից անցել է 10 տարի, սակայն մինչ օրս գողերը հայտնաբերված չեն: