Երկու անչափահաս երեխաների՝ 7 տարեկան Վաչագանի և 2 տարեկան Մանեի հետ Հաղթանակ թաղամասի տնակում ապաստան են գտել Լիլիթ Մելքոնյանը և Հակոբ Թառոյանը։ Արդեն 15 տարի է Հակոբը նկարչությամբ է զբաղվում, հուշանվերներ է պատրաստում,սակայն այդքան էլ շատ պատվերներ չի ունենում։ Հակոբը հիմնականում սրբապատկերներ է նկարում։ Աշխատանքների մեծ մասը նվիրում է: Որպեսզի կարողանա դրանք վաճառել, մտածում է սոցցանցերում աշխատանքները ներկայացնել ու տարածել։ Բացի նկարելուց , Հակոբը նաև բանվորական աշխատանք է կատարում, որպեսզի կարողանա ընտանիքի կարիքները հոգա։ Խնդիրները շատ են, բայց ընտանիքը չի հանձնվում և շարունակում է պայքարը հանուն ավելի լավ ապագայի։ Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամը այցելեց այս ընտանիքին իր հետ տանելով նրանց համար սննդամթերք: Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝
https://www.facebook.com/Kisabac.Lusamutner
https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/
ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ
Կարդալ պատմությունը՝