Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the redux-framework domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /home1/kisabacl/public_html/wp-includes/functions.php on line 6170
Խնդիրներով բարուրված:Օգնություն | Kisabac Lusamutner
  • April 5, 2021
  • Հաղթանակ

Խնդիրներով բարուրված:Օգնություն

Երկու անչափահաս երեխաների՝ 7 տարեկան Վաչագանի և 2 տարեկան Մանեի հետ Հաղթանակ թաղամասի տնակում ապաստան են գտել Լիլիթ Մելքոնյանը և Հակոբ Թառոյանը։  Արդեն 15 տարի է  Հակոբը նկարչությամբ է զբաղվում, հուշանվերներ է պատրաստում,սակայն այդքան էլ շատ պատվերներ չի ունենում։ Հակոբը հիմնականում սրբապատկերներ է նկարում։ Աշխատանքների մեծ մասը նվիրում է: Որպեսզի կարողանա դրանք վաճառել, մտածում է սոցցանցերում աշխատանքները ներկայացնել ու տարածել։  Բացի նկարելուց , Հակոբը նաև բանվորական աշխատանք է կատարում,  որպեսզի կարողանա ընտանիքի կարիքները հոգա։ Խնդիրները շատ են, բայց ընտանիքը չի հանձնվում և շարունակում է պայքարը հանուն ավելի լավ ապագայի։ Կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամը այցելեց այս ընտանիքին իր հետ տանելով նրանց համար սննդամթերք:                                                                                      Օգնություն ստացող ընտանիքների թիվը կկրկնապատկվի, գուցե եռապատկվի, եթե դուք ևս միանաք այս նախաձեռնությանը։ Եթե հնարավորություն և ցանկություն ունեք միանալու մեզ, ապա զանգահարեք մեր խմբագրություն՝ +37493493317 կամ գրեք մեր պաշտոնական կայքէջերին՝

https://www.facebook.com/Kisabac.Lusamutner

https://www.instagram.com/kisabaclusamutnerofficial/

ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻՆ

Կարդալ պատմությունը՝

Խնդիրներով բարուրված